Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները ինտերնետի միջոցով




Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և ղեկավարել այլ համակարգիչներ: Այսինքն օգնել ձեր ընկերներին որևէ համակարգչային խնդրի դեպքում առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագրի իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման ֆունկցիա և այլ հնարավորություններ: Ծրագիրը ոչ կոմերցիոն օգտագործման նպատակների համար անվճար է: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը:

Այն համակարգիչը, որով պետք է կառավարենք մյուս համակարգչին, անվանենք "A", իսկ կառավարվող համակարգիչը՝ "B":  
"A" և "B" համակարգիչների վրա բացում ենք ծրագիրը: "B" համակարգչի ծրագրի վրա գեներացվում է ID համար , որը պետք է գրենք "A" համակարգչի partnerID դաշտում: Ընտրում ենք ռեժիմը  (ղեկավարելու համար նշում ենք remote control) և սեղմում Connet to partner: Այնուհետև պահանջվում է գրել գաղտնաբառ, որտեղ պետք է գրել "B" համակարգչում գեներացված գաղտնաբառը:  


Комментариев нет: