Показаны сообщения с ярлыком ՀՆԱՐՔՆԵՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀՆԱՐՔՆԵՐ. Показать все сообщения

Ինչպես ձայնագրել Skype-ի զանգերը

Այսօր կխոսենք Skype-ի ձայնային և վիդեո զանգերի ձայնագրման մասին: Ձայնագրելու համար իմ կարծիքով ամենալավ ծրագիրը Pamela for Skype-ն է, որը նախատեսված է ինչպես խոսակցությունները ձայնագրելու, այնպես էլ մի շարք այլ դեպքերի համար: Pamela for Skype-ի հնարավորություններից մի քանիսը` 1. Skype-ի բոլոր տեսակի զանգերը և տեքստային գրառումների ձայնագրում: 2. Ձայնային և վիդեո ինքնապատասխանիչ 3. Ծննդյան օրերի հիշացում 4. Էմոցիոնալ ձայների գրադարան, որոնք կարող եք օգտագործել խոսակցության ժամանակ 5. Խոսակցության ժամանակ նշումներ անելու հնարավորություն:Նշեմ նաև, որ ծրագրի Proffesional տարբերակը անվճար չի և առկա են որոշակի սահմանափակումներ, սակայն ներկայացվող փաթեթում առկա է այդ սահմանափակումները հանող ծրագիրը: Դրա համար անհրաժեշտ է crack դիրեկտորիայի Pamela ֆայլը տեղադրել օրիգինալ ֆայլի փոխարեն:

Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները ինտերնետի միջոցով




Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և ղեկավարել այլ համակարգիչներ: Այսինքն օգնել ձեր ընկերներին որևէ համակարգչային խնդրի դեպքում առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագրի իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման ֆունկցիա և այլ հնարավորություններ: Ծրագիրը ոչ կոմերցիոն օգտագործման նպատակների համար անվճար է: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը:

Ինչպես վերականգնել ջնջված ֆայլերը HANDY RECOVERY



Եթե պատահաբար ջնջել եք որոշ ֆայլեր համակարգչի կոշտ սկավառակից կամ USB կրիչից, ապա պետք չի այդ ֆայլերը համարել կորած: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ջնջված ֆայլերը: Այսօր կուսումնասիրենք Handy Recovery ծրագիրը: Ծրագիրը թույլ է տալիս վերականգնել ցանկացած տիպի ջնջված ֆայլ FAT12, 16,32, NTFS և NTFS 5 ֆայլային համակարգերից: 1. Բացեք ծրագիրը և նշեք այն սկավառակի (կրիչի) տառը, որտեղից ջնջել եք ֆայլերը: