Ստատուսներ սիրո մասին


Սերը աքսիոմա չէ, դա մի թեորեմ է, որ ամբողջ կյանքում և ամբողջ կյանքով պետք է ապացուցել



Իդեալական սեր նշանակում է ,"առաջին հայացքից մինչև վերջին շունչը":



Սերը խաղալիք չէ, իսկ թե խաղալիք է, չի կոտրվում, այլ կոտրում է իր հետ խաղացողին:



Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում



Թռչուններին թևեր են պետք: Աստղերին տիեզերք է պետք: Բույսերին արև է պետք: Իսկ ինձ միայն դու ես պետք:



Եթե սիրես կյանքում մեկին Եղիր դու միշտ նրա կոխքին Ասա հաճախ, որ "Սիրում Ես" Եվ դու նույնպես շատ կսիրվես...



Եթե դու ասում ես. " Իմ սերը քո հանդեպ նույնն է արդեն երեք տարի'', ապա իմացիր, որ քո սերը մահացել է:



Ես ամեն ինչ կտայի, որ տեսնեի, թե ինչպես ես նայում ինձ սիրահարված հայացքով: Ու կրկնակին կտայի, որ մոռանայի այդ հայացքը:

Կարոտել եմ Քո …ժպիտը … Այն ժպիտը, որ կար դեմքիդ դեռ շատ վաղուց, Այն ժպիտը,մեղմ ու քնքուշ… Այն ժպիտը, երբ ժպտում էիր աչուկներով: Կարոտել եմ…աչուկներդ … Աչուկներդ,որ թարթում էիր այդպես դեռ շատ վաղուց, Այդ փայլփլուն ու պսպղուն հրաշքները… Այն աչերը…երբ վառվում էին գանգուրներիդ միջից: Կարոտել եմ …գանգուրներդ… Գանգուրներդ, որ ես տեսա դեռ շատ վաղուց, Գանգուրներդ, որ խաղում էին մատներիս հետ… Գանգուրներդ,որ խուճուճներ էինք ասում ու ծիծաղում Կարոտել եմ …Քո ծիծաղը… Այն ծիծաղը,որ լսեցի դեռ շատ վաղուց, Այն ծիծաղը,որ լսում էի քեզնից թաքուն, Այն ծիծաղը, որ թաքցնում էր քո թախիծը: Կարոտել եմ … անգամ Քո թախիծը… Այն թախիծը, որ կա քո մեջ դեռ շատվաղուց, Այն թախիծը,որ տեսնում էին միայն իմ աչքերը… Այն թախիծը,ոը այդքան ես ուզում էի տանել քեզնից: Կարոտել եմ … Կարոտել եմ … Կարոտել եմ … Կարոտել եմ ես քեզ


Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես,որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից

Комментариев нет: