ԿՅԱՆՔԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ




Պատկերացրեց,որ գոյություն ունի այնպիսի բանկ,որը ձեր հաշվին ամեն առավոտ ավելացնում է 86.400,$


Ի՞նչ կանեիր դու: Բնականաբար կօգագործեիր յուրաքանչյուր լուման անգամ:

Մեզանից յուրաքանչյուրն ունի այդպիսի բանկ:Նրա անունն է ժամանակ:

Յուրաքանչյուր առավոտ այն մեր հաշվին ավելացնում է 86.400 վայրկյան:Ամեն երեկո նա գրում է,թե ինչպես տնօրինեցիք ձեր օրը,ինչ բարի նպատակի համար օգտագործեցիք այն:
 Այն մնացորդներ չի պահում:Ամեն օր նա բացում է նոր հաշիվ ձեզ համար:Ամեն գիշեր այն այրում է օրվա մնացորդները:
Եթե դուք չեք կարողացել օգտագործել դրանք,ապա մեղքը ձերն է:Ետ գնալ չեք կարող:

Դուք պետք է ապրեք այսօրվա,ներկայի ավանդերով:Ներդրումներ կատարելով դու կստանաք առողջություն,ուրախություն  և հաջողություն:Ժամանակը գնում է:Արա այսօրվա համար այն,ինչ կարող ես:

Տարվա արժեքն իմանալու համար,հարցրեք ուսանողին,որը մնացել է նույն կուրսում:

Ամսվա արժեքն իմանալու համար,հարցրեք այն մորը,ով մեկ ամիս շուտ է երեխա ունեցել:

Շաբաթվա արժեքն իմանալու համար,հարցրեք շաբաթաթերթի խմբագրին:

Մեկ ժամի արժեքն իմանալու համար,հարցրեք սիրահար զույգերին,ովքեր սպասում են իրենց հանդիպմանը:

Րոպեի արժեքն իմանալու համար,հարցրեք այն ուղևորին,ով ուշացավ գնացքից:

Մեկ վայրկյանի արժեքն իմանալու համար,հարցրեք այն մարդուն,ով փրկվեց ավտովթարից:

Պահպանեք յուրաքանչյուր վայրկյանը,որը ունեք:Եվ այն ավելի գնահատեք,քանի որ այն կիսելու եք կարևոր մարդու հետ,այնքան կարևոր,ում հետ կանցկացնեք ձեր ժամանակը:

Հիշեք,որ ժամանակը ոչ մեկի չի սպասում:Երեկվա օրն արդեն պատմություն է:Վաղվա օրը առեղծված:Իսկ այս օրը նվեր:Դրա համար էլ ապրեք այսօրվա օրով,և ոչ մի վայրկյան զուր մի վատնեք:





Нравится

Комментариев нет: