850 օձ ամերիկացու բնակարանում


Նյու Յորքի Շիրլի (Shirley) քաղաքի բնակիչ՝ Ռիչարդ Պարրինելլոյի (Richard Parrinello) բնակարանում հայտնաբերվել են հարյուրավոր օձեր: Այդ թվում այնպիսի օձեր կային, որոնք արգելվում են անհատների կողմից պահել: Նա աշխատում էր կենդանիների պաշտպանության ծառայությունում:


Ոստիկանության տվյալներով Պարրինելլոն վարել է սողունների անօրինակ առք ու վաճառք: Նկուղում հայտնաբերված օձերի մեջ կար նաև բիրմանական (темный тигровый) պիթոններ: Այդ պիթոնները Նյու Յորքում արգելվում են պահել:

Բիրմանական պիթոնը, որի երկարությունը կարող է հասնել մի քանի մետրի, 2013 թվականի օգոստոսի սկզբին խեղտել է երկու երեխայի կանադական Կեմպբելլտոն քաղաքում: Պիթոնը փախչել է տեղի կենդանաբանական այգուց: Այդ երկու երեխաների մահից հետո Կեմպբելլտոնի կառավարությունը հայտարարել է, որ շատ բնակիչներ ելույթ են ունեցել և հայտնել են որ դեմ են քաղաքում եկզոտիկ կենդանիների խանութի գոյությանը: Այդ քաղաքում բնակվում է ավելի քան 7 հազար մարդ :

Комментариев нет: