Հոգնել եմ ուղակի լավ ընկեր մնալուց


9-րդ դասարան Երբ ես նստած էի այնտեղ` անգլերենի դասարանում, նայում էի առջևումս նստած մի աղջկա: Նա ինձ համար այսպես կոչված ,,Լավ ընկեր էր,,: Բայց ես նայում էի նրան, նրա գեղեցիկ վարսերին և ցանկանում, որ նա իմը լիներ, բայց նա չէր նկատում իմ սերը, ես դա զգում էի: Մի օր դասերից հետո նա մոտեցավ ինձ և խնդրեց նախորդ օրվա լեկցիայի նյութերը (նա այդ օրը բացակա էր), և ես տվեցի դրանք նրան: Նա ասաց. ,,Շնորհակալություն,, և համբուրեց այտս: Ես այդ պահին ուզում էի նրան ասել, որ սիրում եմ և չեմ ուզում պարզապես ,,լավ ընկեր,, լինել, բայց ես ամաչում էի. չգիտեմ ինչու: 10-րդ դասարան Հեռախոսի զանգ: Վերցնում եմ լսափողը և լսում նրա լացակումած ձայնը. նա ասում էր, որ իր սերը կոտրել է իր սիրտը: Այնուհետև խնդրեց, որ ես գնամ նրա մոտ, որպեսզի նա միայնակ չլինի. և ես գնացի: Նստելով բազմոցին` նրա կողքին, ես նայում էի նրա գեղեցիկ աչքերին և երազում, որ նա իմը լիներ, բայց...: 2 ժամ ֆիլմ դիտելուց և 3 փաթեթ չիփս ուտելուց հետո նա որոշեց քնել: Նա ասաց. ,,Շնորհակալություն,, և համբուրեց այտս: Ես այդ պահին ուզում էի նրան ասել, որ սիրում եմ նրան և չեմ ուզում պարզապես ,,լավ ընկեր,, լինել, բայց ես ամաչում էի. ու նորից չգիտեմ ինչու: 11-րդ դասարան Դպրոցական տոնախմբության նախօրեին նա մոտեցավ ինձ և ասաց, որ իր ընկերը վատառողջ է և չի կարող գալ տոնախմբությանը: Նա խնդրեց ինձ, որ այդ օրը ես նրան ուղեկցեմ, և քանի որ 7-րդ դասարանում մենք միմյանց խոսք էինք տվել, որ միշտ պետք է օգնենք իրար` ես չմերժեցի նրան և գնացի նրա հետ որպես ,, լավ ընկեր,,: Տոնախմբության ավարտին նա իր փայլուն աչքերով նայեց ինձ, ժպտաց նորից հայտնեց իր շնորհակալությունը, համբուրեց այտս, իսկ ես այդ պահին նորից ուզում էի նրան ասել, որ սիրում եմ նրան և չեմ ուզում պարզապես ,,լավ ընկեր,, մնալ, բայց ես ամաչում էի. չգիտեմ թե ինչու: Վերջին զանգ Անցան օրեր, այնուհետև շաբաթներ, հետո ամիսներ: Չհասցրեցի թարթել աչքս, երբ արդեն վերջին զանգն էր: Ես տեսնում էի, թե ինչպես է նրա անթերի մարմինը հրեշտակի կերպարանքով թռնում բեմի մոտ` վերցնելու դիպլոմը: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ` ես ցանկանում էի, որ նա լիներ իմը, բայց նա այդ ամենը չէր նկատում, և ես գիտեի դրա մասին: Վերջում, քանի դեռ բոլորը չէին գնացել իրենց տները, նա մոտեցավ ինձ, փաթաթվեց ու սկսեց լալ, լալ այնպես, ինչպես կլացեին ամենամոտ բարեկամին կամ հարազատին կորցնելիս: Այնուհետև նա իջացրեց գլուխը կրծքիս ու շշնջաց. ,, Այս աշխարհում դու իմ ամենամոտ ընկերն ես, շնորհակալեմ քեզանից ամեն ինչի համար,, ու համբուրեց այտս: Աչքերս արցունքով լցվեցին, ուզում էի արտասվել ու ասել նրան, որ սիրում եմ, ու չեմ ուզում լինել պարզապես ,, լավ ընկեր,, թեկուզ ,,ամենալավ ընկերը,,, բայց ամոթս հաղթեց ինձ, ես նորից լուռ մնացի: Մի քանի տարի անց Այժմ ես նստած եմ եկեղեցում: Այդ աղջիկը ամուսնանում է: Ես հենց նոր լսեցի, թե ինչպես նա ասաց ,,ԱՅՈ,, և մտավ մի նոր կյանք նոր տղամարդու հետ: Ես ուզում էի, որ նա լիներ իմը, բայց նա այդ ամենը չէր նկատում, ես դա զգում էի: Այնուհետև մոտեցա նրան, շնորհավորեցի, իսկ նա նայեց ինձ ու ասաց. -Շնորհակալ եմ, որ եկար,- ու համբուրեց այտս, ես ուզում էի նրան ասել, որ սիրում եմ նրան, բայց արդեն շատ ուշ էր: Հուղարկավորություն Անցան տարիներ: Ես նայում էի գերեզմանափոսին, որտեղ պառկած էր իմ կյանքի ,,ամենալավ ընկերը,,: Հենց գերեզմանոցում իմ ձեռքն ընկավ նրա դպրոցական տարիների օրագիրը: Ահա թե ինչ էր այնտեղ գրված. ,,Ես նայում էի նրան ու ցանկանում, որ նա իմը լինի, բայց նա չէր նկատում իմ սերը ու ես գիտեի դրա մասին: Ես ուզում էի նրան ասել, որ չեմ ուզում լինել պարզապես ,, լավ ընկեր,,, բայց ես ամաչում էի ասել նրան դրա մասին: Ես ուզում էի, որ նա ինձ ասեր, որ սիրում է ինձ, ու նույնը ես էի ուզում ասել նրան,, Այդ պահին ես մտածեցի իմ մասին, ու արցունքները գլորվեցին իմ այտերից, ես ասացի որ սիրում եմ նրան, բայց արդեն շատ ուշ էր...

Комментариев нет: